National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.03.2021
«Անհամաչափ են վիրավորանքի եւ զրպարտության համար նախատեսված տուգանքները». Նաիրա Զոհրաբյան
1 / 1

Մարտի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ խմբակցությունների խորհրդարանական ճեպազրույցները, որոնք հաջորդում են հերթական նիստերին:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձել է ԱԺ հերթական նիստերի ընթացքում քննարկված եւ երկրորդ ընթերցմամբ ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով բարձրացվում են վիրավորանքի եւ զրպարտության  համար նախատեսված տուգանքները:

Պատգամավորի խոսքով՝ տուգանքների չափերի բարձրացումն անհամաչափ է եւ ուղղված է ազատ խոսքի ճնշմանը: «Այս նախագծի վերաբերյալ իմ դիտարկումներն ու մտահոգություններն արդեն ուղարկել եմ Վենետիկի հանձնաժողով, ԵԽԽՎ-ի  մարդու իրավունքների հանձնակատարին, լրագրողական եւ իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպությունների: Նման անհամաչափ տուգանքները ճնշելու են Հայաստանում ազատ խոսքն ու դամոկլյան սուր են լինելու լրատվամիջոցների գլխին»,-շեշտեց նա՝ հիշեցնելով, որ դեռեւս 2010 թվականին ԵԽԽՎ-ին անդամակցելու համատեքստում Հայաստանում ապաքրեականացվել են վիրավորանքն ու զրպարտությունը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am